National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
18.10.2019
Քննարկվել են սպորտին վերաբերող հարցեր
1 / 4

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի նախաձեռնությամբ հոկտեմբերի 18-ին տեղի է ունեցել «Պետություն-սպորտ-գիտություն» խորագրով աշխատանքային քննարկում, որին մասնակցել են հանձնաժողովի պատգամավորներ Լիլիթ Ստեփանյանը, Հարություն Բաբայանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գեւորգ Լոռեցյանը, Երեւանի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի տնօրենի պաշտոնակատար Արա Մեհրաբյանը, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատար Դավիթ Խիթարյանը, մի շարք հասարակական կազմակերպությունների ղեկավարներ:

Արսեն Ջուլֆալակյանը նշել է, որ նման ձեւաչափով քննարկումների ընթացքում կբարձրացվեն ոլորտում առկա խնդիրները, կտրվեն համարժեք լուծումներ:

Քննարկման մասնակիցներն անդրադարձել են համակարգի օրենսդրության փոփոխության անհրաժեշտությանը, հանրակրթական դպրոցներում ֆիզիկական կուլտուրա առարկայի դերի բարձրացմանը, դպրոցների մարզադահլիճների խնդիրներին, մարզական կառույցների պահպանմանը, մարզիկների բժշկական ապահովագրությանը, մարզիչների լիցենզավորմանը վերաբերող հարցերին:

Նշվել է, որ գործադիրի եւ օրենսդիրի մասնակցությամբ նման ձեւաչափով քննարկումները կլինեն շարունակական:

 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am